Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ե՞րբ են կանայք տղամարդկանց «ոչ» ասում

Ե՞րբ են կանայք տղամարդկանց «ոչ» ասում

Տղամարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչու կանայք ամենասովորական ժամադրության չեն համաձայնում գնալ: LADYNEWS-ը կփորձի ներկայացնել կանանց նման պահվածքի հավանական պատճառները:

 

Սրտում ուրիշը կա

 

Եթե անգամ կինը Ձեզ հետ սիրախաղի մեջ է մտնում , դա չի նշանակում' նա պատրաստվում է խզել հարաբերությունները իր տղամարդու հետ: Երբեք կնոջը մի ասեք' իր կողքի տղամարդը իրեն համապատասխան չէ, իսկ Դուք իսկական արքայազն եք:

 

Չի ցանկանում լուրջ հարաբերություններ

 

Կանայք իրենց կյանքի որոշակի փուլում խույս են տալիս լուրջ հարաբերություններից: Նրանց ընդամենը պետք է սիրախաղ տղամարդու հետ, նրա ուշադրությունը, իրենց ինքնագնահատականի բարձրացում: Այնպես որ, եթե կանայք մերժում են Ձեզ հաճելի զրույցներից հետո, ընդհանրապես մի զարմացեք: Նման բաներ լինում են, երբ կինը ուզում է մոռանալ նախկինում ունեցած հարաբերությունները:

 

Հաշվարկած հանդիպում

 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ ' շատ կանայք հանդիպում են տղամարդու հետ' հաշվի առնելով միայն նրա գրպանի պարունակությունը: Հաճախ պատահում է' շատ գրավիչ կանայք մերժում են ոչ պակաս գրավիչ տղամարդկանց միայն նրա համար, որ իրենց «պրոֆեսիոնալի» աչքով հասկանում են' դիմացի տղամարդը չի կատարի իրենց քմահաճույքներն ու ցանկությունները: Սա է կյանքը…

 

Նա պարզապես Ձեզ չի հավանել

 

Հաճախ էլ, երբ ամեն բան նորմալ է լինում, թվում է ' ոչ մի խնդիր չկա, հնարավոր է՝ անտեսել եք ամենագլխավոր խնդիրը. նա Ձեզ պարզապես չի հավանում…

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ